Դու ինձ համար լավագույնն ես. Շվարցենեգերը սփոփել է «Օսկար» չստացած Ստալոնեին
Դերասան Առնոլդ Շվարցենեգերը սփոփել է Սիլվեստեր Ստալոնեին, ով չի արժանացել «Օսկար» մրցանակին։ «Կարևոր չէ, թե ինչ են ասում նրանք։ Ինձ համար դու լավագույնն ես»,- գրել է Շվարցենեգերը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ հպարտանում է իր գործընկերոջով, հաղորդում է Gazeta.ru-ն:
