Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Սա բավական բուռն քննարկումների տեղիք տվեց, եղան սպասելի կոշտ արձագանքներ նաև Ռուսաստանից:

Բայց նախ արձանագրենք, որ այս գործընթացի մեկնարկի շրջանակում ՀՀ իշխանություններն ամենաշատը վիզաների ազատականացման հարցն են ընդգծում, ինչից, անկեղծ ասած, նախընտրական «փիառի» շատ վատ «հոտ է գալիս»։ Իհարկե, վիզաների ազատականացումը դրական կլինի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու և շրջագայելու առումով, բայց, բացի նրանցի, որ դա երկար տարիների հարց է, այն էլ՝ օդից «կախված», մի՞թե ներկայումս այն ամենակարևոր հարցն է։ Չէ՞ որ մեր երկիրը շատ ավելի լուրջ տնտեսական, արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը, որպեսզի Հայաստանը կառույցի մաս կազմի։
Սկսենք տնտեսականից։ Անցած տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազման միտումներ է արձանագրում։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել անցում կատարելը մի կառույցի անդամակցություն, որի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում չի նկատվում։ Առաջին հերթին ԵՄ-ն այնպիսի կարգավորումներ ու ստանդարտներ է սահմանել, որոնք դժվարացնում են հայկական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա, կամ՝ եթե թեկուզ արտահանումն իրականացվում է, ապա դրված պահանջների արդյունքում հայկական ապրանքները դառնում են ոչ մրցունակ։
Բացի այդ, ԵՄ-ից անընդհատ խոստանում են, որ ներդրումներ են կատարելու Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում և ենթակառուցվածքներում՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու նպատակով, սակայն ընդամենը մի քանի միլիոն դոլար են տալիս որպես աջակցություն, որն էլ էական տնտեսական դերակատարություն ունենալ չի կարող։ Մյուս կողմից էլ՝ այդ ամենի արդյունքում Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը, ավելի ճիշտ՝ տնտեսական կախվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է ուժեղանում։ Ու պատահական չէ, որ Հայաստանը անցած տարի Ռուսաստանի խոշորագույն առևտրական գործընկերների տասնյակում է հայտնվել: Ընդ որում, հասկանալի է, որ սրա արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ է քաղում։ Հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության և այդ երկրից կապիտալի հոսքի արդյունքում է, որ վերջին մի քանի տարին Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ գրանցել ու որոշ լիցք հաղորդել մեր տնտեսությանը։ Եթե պայմանականորեն ընդունենք այնպիսի վիճակ, որ առևտրի նման տեմպեր չունենայինք, ապա ԵՄ-ն ի՞նչ քայեր պետք է ձեռնարկեր Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Նույնիսկ նման քայլերի փորձեր չեն եղել, փոխարենը տնտեսական փոխհարաբերությունների պայմաններն ավելի են բարդացել։
Փաշինյանը ժամանակին նշում էր, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Բայց գործնական իրողությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն ոչ մի կերպ պատրաստ չէ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ուղղակի ձևական հայտարարություններ են անում, ուրիշ ոչինչ։ ԵՄի հետ ունենք 2017 թվականին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Ու նույնիսկ դրա ընձեռած բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել, ուր մնաց, որ ԵՄ անդամակցության գործընթացը կարողանանք գլուխ բերել։ Դեռ չգիտենք, թե բանակցություններն ինչքան կտևեն, առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ, և հարցական է, թե արդյոք օգուտներ կարո՞ղ ենք ունենալ։

Միևնույն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները ԵՄ-ին անդակամցելու գործընթաց են սկսում, չեն հասկանո՞ւմ, որ այն ուղղակի անհամատեղելի է ԵԱՏՄ մեխանիզմների հետ։ Այլ կլիներ, եթե ԵԱՏՄ-ի մեխանիզմները համադրվեին ուղղակի ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում, որի դեպքում Հայաստանը կարող էր կապող օղակ դառնալ երկու կարևոր ինտեգրացիոն շուկաների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Բայց պարզ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այսօր լիովին անիրատեսական է, այլ հարց է, որ որոշ արևմտամետ ուժեր փորձում են դրանով աջակցություն կորզել Եվրոպայից՝ չնայած այն հանգամանքին, որ այն կարող է լինել ժամանակավոր։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը կարող է աշխարհաքաղաքական ու անվտանգային նոր ռիսկերի պատճառ դառնալ։ Տեսանք, որ Վրաստանը տարիներով ձգտում էր դեպի ԵՄ անդամակցություն, բայց Թբիլիսիում որոշեցին մինչև 2028 թվականը հետաձգել անդամակցության հարցով բանակցությունները։

Իսկ Հայաստանը, որն իր անվտանգության բաղադրիչներով ու տնտեսական պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, կարող է ահռելի վնասներ կրել՝ հայտնվելով աշխարհաքաղաքական մրցապայքարի կիզակետում։ Դրա հետ կապված՝ Մոսկվայի տարբեր խողովակներից զգուշացումներ են հնչում։ Ինչքան էլ դժգոհ լինենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դերակատարումից, պետք է հասկանանք, որ ԵՄ-ն ուղղակի ի զորու չէ մեզ որևէ կերպ անվտանգային երաշխիքներ տրամադրել։ Եվրոպան անգամ իր համար անվտանգության երաշխիքներ չի ստեղծել, ուր մնաց՝ մեզ համար ստեղծի։ Իշխանություններն, իհարկե, կարող են փորձել փաստարկներ ներկայացնել, թե եվրոպացի դիտորդները սահմանին կայունություն կապահովեն։ Բայց հաշվի առնենք, որ նրանք ոչ միայն սպառազինություն չունեն, այլև իզորու չեն կանխել սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը բազմիցս իր գործողություններով ցույց է տվել, որ կաշկանդված չէ եվրոպացի դիտորդների հանգամանքով։ Իսկ Ալիևն էլ վերջերս ակնարկեց, որ եթե պետք լինի, եվրոպացի դիտորդների վրա էլ կկրակեն։ Մյուս կողմից էլ՝ նույն Եվրոպան նպաստում է Ադրբեջանի ագրեսիային, քանի որ եվրոպական երկրները շարունակում են մեծ քանակությամբ նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որով Բաքուն կարող է զինվել ու ավելի ագրեսիվ դառնալ։

Այնպես որ, պետք է ստիպել եվրոպացիներին՝ նախ Հայաստանին իրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ քայլեր կատարել, դրանից հետո միայն փորձել ԵՄ-ի ուղղությամբ ցատկել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am