«Ղումար» ենք խաղում ազգովի. մեր տնտեսությունը մնացել է կազինոների հույսին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին զեկույցում մի սահմռկեցուցիչ տվյալ կա: Խոսքը կազինոների և շահումով խաղերի ոլորտի մասին է: Այդ ոլորտի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է ավելի քան 196 միլիարդ դրամ կամ 400 միլիոն դոլարից ավելի: Ինչպես նկատել են 168.am պարբերականի մեր գործընկերները, այս ցուցանիշը առաջին անգամ է հրապարակում ԱՎԾ-ն: Ասել, որ սա մեծ, շատ մեծ ծավալ է, նշանակում է ոչինչ չասել: Եթե համարենք, որ կազինոների ու շահումով խաղերի շրջանառությունը հավասարաչափ է բաշխվում տարվա ընթացքում, և առաջին ամիսներին ծավալը կազմել է 196 միլիարդ դրամ, ապա տարվա կտրվածքով այն կլինի մոտ 260 միլիարդ դրամ: Որպեսզի պատկերացնենք, թե սա ինչ ծավալ է, նշենք, որ 2017 թվականին ՀՀ պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված է միայն 209 միլիարդ դրամ: Եթե կոպիտ հաշվարկներ անենք, ապա կստացվի, որ կազինոների ու շահումով խաղերի ծավալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է 200 դոլար: Համեմատության համար նշենք, որ օրինակ կրթության ոլորտում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 38 մլրդ դրամ կամ 5 անգամ քիչ, քան շահումով խաղերի ու կազինոների ցուցանիշն է: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը եղել է ընդամենը 40 մլրդ դրամ… Եվս մի ցուցանիշ: Կազինոների ու շահումով խաղերի ոլորտում տրամադրված ծառայությունների ծավալը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Այլ կերպ ասած, կազինոներն ու շահումով խաղերը մեր տնտեսության թերևս ամենածանրակշիռ ոլորտներից մեկն է: Ընդ որում, ամենադինամիկ աճողը: Միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում աճը գերազանցել է 18 տոկոսը, այն դեպքում, երբ տնտեսական աճը մոտ 4 տոկոս է: Կասկածները, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերի մի զգալի մասը կազինոների ու շահումով խաղերի ոլորտի առաջանցիկ աճի շնորհիվ է, կային դեռ վաղուց: Այդ մասին էր խոսում այն փաստը, որ նշված ընդհանուր ծառայությունների ոլորտի հզոր աճեր գրանցվում էին հատկապես Կոտայքի մարզում, որտեղ տեղակայված է Հայաստանի ամենախոշոր կազինոն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնը»: Սակայն պաշտոնական ցուցանիշների տեսքով ապացույցներ չկային: Հիմա՝ արդեն կան: Կան, ու այդ ցուցանիշը, մեղմ ասած, շատ տխուր է: Դժվար է ասել, թե խաղատնային բիզնեսի վրա սևեռված եվրոպական քաղաք պետություններից ուրիշ որ երկրներում է այսպիսի վիճակ: Փաստորեն տարեկան մոտ 540 միլիոն դոլար մենք ծախսում ենք «բախտ փորձելու» վրա: Այդ ահռելի կապիտալը ոչինչ չի ստեղծում, չի նպաստում տնտեսության որակական փոփոխությանը, ուղղված չէ ապագային… Թերևս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այս ցուցանիշը շոշափում է ՀՀ անվտանգությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am