Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը

Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ, հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություն պատվիրելու մեջ։ Կասկածներ կան, որ 2006 թ․-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է։ Հիշեցնեմ, որ Իսմայիլովին պատկանող «АСТ» խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով։ Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն, ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց։ Սակայն 2006 թ․-ի օգոստոսին, երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ, նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն, հայտնվեց Երևանում, որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ։ Իր հարցազրույցներից մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր, որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը, որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ։ Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝ մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ։ Սակայն այժմ՝ մահափորձից 10 տարի անց, ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ։ ՌԴ դատախազությունը կասկածներ ունի, որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի պետական համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը, Մոսկվայի քաղաքապետարանի հողօգտագործման բաժնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլք։ Հ.Գ. Ի դեպ՝ ըստ վարկածներից մեկի՝ Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը, որ նա հայկական արմատներ ունի, ինչը և դարձել է մահափորձի պատճառ։ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am