Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում թունաքիմիկատների բիզնեսը, կարծես թե, ոսկոր է դարձել թե՛ ներկրողների, թե՛ Կառավարության կոկորդում։ ՍԱՏՄ-ից հստակ պատասխաններ չեն տալիս։

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից, միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։ Նրանց խոսքով՝ բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկրված թունաքիմիկատների գրանցման որոշումների վրա ազդեցություն են ունենում։ Մասնավորապես նրանք ազդել են ՍԱՏՄ-ի կայացրած որոշումների վրա, որից հետո անհիմն պատճառներով չինական և հնդկական թունաքիմիկատների համար վաճառքի թույլտվություն չեն տվել։

«Հրաշք այգի» ՍՊԸ-ն հարցում-բողոքով դիմել է վարչապետի աշխատակազմ, որն էլ դիմումը վերահասցեագրել է սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմին։

«Արդեն տևական ժամանակ է՝ շուրջ երկու տարի, ինչ ՀՀ-ում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացը խաթարված է, դուրս է եկել օրինականության, ոլորտ կարգավորող օրենսդրական կարգավորումների շրջանակներից:

Մասնավորապես, ներկայացված պեստիցիդների գրանցման փաթեթները կա՛մ չեն քննարկվում կա՛մ ստացվում են մերժումներ՝ առանց որևէ հիմնավորման»,-ասված է դիմումի մեջ։

2024 թվականի փետրվարի 28-ին կայացած նիստի արդյունքների մասին ընկերությունը նախորդ տարեվերջին էր պատասխան ստացել ՍԱՏՄ-ից։
Պատասխանում ասվում է.

Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 28-ի նիստի քվեարկության արդյունքում Հանձնաժողովի կողմից «Կվադրո», «Բանզայ 4», «Սիարա», «Շանս պլյուս», «Տրիումֆ», «Դելտաջի», «Գիտան ՄՑ», «Պուռազոլ» և «Մետկոր» տեսակի պեստիցիդների գրանցման վերաբերյալ ոչ թե տրվել է բացասական եզրակացություն և մերժում, այլ չի տրվել դրական եզրակացություն, քանի որ քվեարկության արդյունքներով՝ այդ ապրանքները չեն ստացել Հանձնաժողովի անդամների 2/3-ի աջակցությունը, և այդ հիմքով դրանց գրանցման վերաբերյալ որոշում չի կայացվել»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։

Բացի սա՝ պատասխանում նշում է, որ հանձնաժողովի անդամները չեն ներկայացրել անգամ իրենց դիրքորոշումների հիմնավորումները։

Բանն այն է, որ տնտեսվարողները պնդում են, թե հենց այս նիստին է ներկա եղել Ավետիսյանը, և այս որոշումներում կա նրա ազդեցությունը, սակայն Ավետիսյանը պնդում է հակառակը։

Ստացվում է, որ Կառավարությունից պատասխան չունեն, թե թունաքիմիկատների որոշ տեսակներ ինչու այդպես էլ չեն ստանում պետական գրանցում։ Ոչ էլ տալիս են չգրանցելու հիմքերը: Կարճ ասած՝ անպատասխանատու իրավիճակ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am