«Ցավոտ զիջումների» մասին ռուս-ադրբեջանական «երգեր»

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ համակարգմամբ, պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորման համար փոխադարձ ընդունելի, կոնսենսուսային հիմքի մշակման հարցում կողմերին աջակցելուն, արել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ի պատասխան Մինսկի խմբի համանախագահների ելույթի։ «Ակնկալում ենք, որ համանախագահների առաջիկա շփումները հավելյալ խթան կհաղորդեն այդ երկարատև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Լուկաշևիչը։ Նրա խոսքով՝ տևական դադարից հետո Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը դարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունք։ «Կարևոր էր, որ գագաթնաժողովի արդյունքներով կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել բանակցային գործընթացը։ Վստահ ենք, որ դա կնպաստի կողմերի միջև վստահության հետագա ամրապնդմանը և առաջընթացին՝ դեպի կարգավորման էական ասպեկտներով փոխզիջում։ Հուսով ենք, որ Ժնևում նախագահների հանդիպման արդյունքներով արձանագրված կառուցողական մթնոլորտը բանակցությունների ժամանակ կպահպանվի։ Ակնկալում ենք արդյունավետություն մինչ տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ համանախագահների հանդիպումներից»,-ասել է Լուկաշևիչը։ ԵԱՀԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ու կայունության աջակցումը։ Երկու օր առաջ էլ լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էր նշել, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Նման շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպում ծրագրվում է: Երբ լինեն հստակ ժամկետներ, երբ ուրվագծվի հանդիպումը, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Զախարովան: Նա հավելել էր նաև, որ արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են: Այս հայտարարությունից առաջ էլ ՌԴ ԱԳՆ-ից էին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մինչև տարեվերջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ԱՊԱ-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները՝ համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպում: Իսկ մինչ այդ հանդիպումը համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին-առանձին: Այս պահին Ռուսաստանի համանախագահը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ աշխատանքներ է տանում խորհրդակցությունների վայրը և ժամկետները հստակեցնելու շուրջ»,- գրել էր ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում պատրաստվում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին: Նա նաև հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում է նախապատրաստվում, ինչը պաշտոնական Երևանը չհաստատեց: Հիմա, տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ու Մոսկվան միահամուռ ուժերով դրդում են պաշտոնական Երևանին՝ «գործնական քայլերի», կարծես, ստիպում են հանդիպման, այն պայմաններում, երբ ակնհայտ է, որ բանակցությունների սեղանին Ալիևի հետ քննարկելու կոնկրետ թեմա չկա, քանի դեռ նա չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների պայմանավորվածությունները: Մոսկվան ու Բաքուն իրենց արհեստական «շտապողականությամբ» ինչ-որ բան են հասկացնում Երևանում: Նրանք ճնշման ինչ-որ հնարք են բանեցնում հայկական կողմի ուղղությամբ: Բոլորովին պատահական չեն այս օրերին ռուսական փորձագիտական շրջանակների մեկնաբանություններն այն մասին, թե ղարաբաղյան խնդրի լուծումը «ցավոտ է լինելու կողմերի համար», թե՝ «ցավոտ զիջումներ են սպասվում» և այլն... Մյուս կողմից ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե ինչ պայմաններ կարող է դնել Պուտինը Ալիևի առաջ՝ Ղարաբաղի դիմաց: Հավելենք նաև, որ Ադրբեջանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ակտիվացման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական պատվիրակությունը նոյեմբերի 9-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ: Ադրբեջանական պատվիրակությունը, ողջունելով բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ համանախագահների ջանքերը, Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անվանել է ճիշտ ուղղությամբ արված քայլ: «Հանդիպումն ապացուցեց, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները դատապարտված են տապալման: Մենք, ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպման փաստը և դրա արդյունքները, ինչն արտահայտվել է համատեղ հայտարարությունում: Մենք համանախագահներից ակնկալում ենք գործնական քայլեր բանակցությունների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է ադրբեջանական պատվիրակության հայտարարությունում: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am