Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրակեղծիքների՞․ ահազանգ Գյումրիի ոստիկանության «Կումայրի» բաժնի գործունեության պահով

Գյումրիում մարտի 30–ին սպասվող ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ արդեն իսկ խախտվել են ՀՀ սահմանադրությունն ու քրեական օրենսգիրքը։ Փաշինյանը պարտավոր էր նոր ընտրություններ նշանակել, սակայն ժամանակը ձգեց, որպեսզի պատրաստվի։

«Մայր Հայաստան» շարժումն այս հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներին՝ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մոտ արձանագրելով առերևույթ սահմանադրական կարգի տապալում, իշխանության զավթում, հանցավոր անգործություն, լիազորությունների չկատարում։ Քննչականից ու հակակոռուպցիոնից պատասխանել են, որ հանցակազմ չեն տեսնում։ Այլ բան չէր էլ սպասվում, բայց նրանց պատասխանը հետագայում կօգտագործվի պատասխանողների դեմ։ Այս պահին այդ պատասխանը բողոքարկման փուլում է։

Ինչ վերաբերում է ընտրություններին պատրաստվելուն, ապա մեզ հասած տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ու նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Արման Սահակյանն իրենց հովանավորյալ Սարիկ Մինասյանի համար Գյումրիի «Կումայրի» բաժնում Ջավախքից մարդկանց են բերում ու գրանցում, որպեսզի մասնակցել տան ավագանու ընտրություններին (պարզ է, որ նոր գրանցվածները քվեարկությունն անելու են հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»)։ Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա շատ շուտով։ Թող հայտարարությամբ հանդես գա Գյումրիի ոստիկանությունը՝ հրապարակելով վերջին 6 ամսվա կտրվածքով Գյումրիում գրանցվածների թվերը՝ ամիս առ ամիս։ Թող հրապարակի նաև գրանցվածների դինամիկան և աշխարհագրությունը (որտեղի՞ց են եկել ու գրանցվել Գյումրիում)։ Այս հարցով պետք է ահազանգեն բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները, եթե, իհարկե, ծախված չեն։

Գյումրիում ընտրակեղծիք թույլ չտալը գյումրեցիների, ընդդիմության ու ընդհանրապես՝ բոլորիս շահերից է բխում։ Նիկոլը Գյումրիում զավթել է իշխանությունն ապօրինաբար, բայց գիտի, որ ընտրվելու շանս չունի։ Դրա համար էլ հույսն այլ բաների վրա է դրել՝ դրածոներ, ֆեյք ընդդիմություն, վարչական լծակներ և այլ գործիքներ։ Գյումրեցիները հրաշալի հնարավորություն ունեն Նիկոլին, ինչքան ուզելու՝ այնքան խփելու, այսինքն՝ վռնդելու։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am