Ինչ հետևություններ է արել Վիգեն Սարգսյանը

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա ներդրումը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային այլ խնդիրների։ Դասախոսության ավարտին ներկաները հարցեր են ուղղել նախարար Սարգսյանին։ Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։ Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է հայկական բանակի սպառազինմանը, մարտական դիրքերում ընթացող ինժեներական և տեխիկական հագեցման աշխատանքներին, ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերին, սահմանային իրադրությանը, ապրիլյան պատերազմից հետո արված հետևություններին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու կարգավորման հեռանկարներին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։ Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Պաշտպանության նախարարը, մասնավորապես, խոսել է բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմարդյունաբերության զարգացման, ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և մի շարք այլ խնդիրների մասին։ Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։ Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին, վստահեցնելով, որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։ Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է։ Պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am