Տնօրենն այդ ձևով չպետք է ինքնապաշտպանվեր. Ա. Բախշյանը՝ դպրոցի սկանդալի մասին

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում 7-ամյա երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնությանը երեկ արձագանքել էր դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Դպրոցի տնօրենն այս ամենը համարել էր երեխայի ֆանտազիայի արդյունք, ապա մանրամասնել՝ այս ամենը ամուսնալուծված ծնողների հարաբերությունների պատճառով է: Որքանո՞վ է ճիշտ, երբ դպրոցի տնօրենը աշակերտի ընտանեկան հարաբերություններն է հանրայնացնում, եւ, ի վերջո, ինչ քայլեր պետք է ձեռնարկել. Araratnews.am-ը զրուցեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Դ.Դեմիրճյանի անվան 27-րդ դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանի հետ: Տիկի՛ն Բախշյան, ի՞նչ գնահատական կտաք Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի մեկնաբանությանը: Եթե Դո՞ւք լինեիք նրա փոխարեն, կհանրայնացնեի՞ք աշակերտի ընտանեկան հարաբերությունները: Ես լավ ճանաչում եմ Անահիտ Խոսրովյանին՝ որպես սրտացավ, կրթությունը լավ կազմակերպող տնօրենի: Դժվարանում եմ ասել՝ եթե իր տեղում լինեի, այդ պահին ինչ կպատասխանեի: Բայց չէի խորանա ընտանիքի պատմության մեջ, քանի որ դա այդ երեխայի անձնական դաշտն է: Մանկավարժը, իհարկե, պարտավորություն ունի մտնելու այդ դաշտ, քանի որ նա երեխայի դաստիարակության, կրթության շտկողն է: Սակայն ես չէի բարձրաձայնի երեխայի ընտանեկան հարաբերությունները, կփորձեի այլ ճանապարհ գտնել: Ես չեմ հավատում, որ առաջին դասարանցիներն ընդունակ են այդպիսի բարբարոսության: Անահիտ Խոսրովյանը, կարծում եմ, այդ ձեւով չպետք է ինքնապաշտպանվեր, նա մանկավարժական, հոգեբանական քայլեր պետք է աներ: Կարծում եմ՝ հասարակական ճնշման տակ Անահիտի ինքնապաշտպանության զգացումն է խոսել: Սակայն եկեք չդատենք, երեխաների արժանապատվությանը չդիպչելու տեսակետից եկեք էլ չխոսենք այս դեպքի մասին: Ամեն մարդ թող իր գործով զբաղվի: Անահիտը ձեւը կգտնի այդ երեխաների հետ աշխատելու: Խոսք չի կարող լինել որեւէ մեկին հեռացնելու մասին: Նկատի ունեք՝ դպրոցի տնօրենին հեռացնելո՞ւ: Ո՛չ, աշակերտներին: Մայրը պահանջում է այդ երեխաներին հեռացնել, ինքն էլ իր երեխային է ուզում հեռացնել: Ո՛չ նա պիտի նման բան անի, ո՛չ էլ մյուս աշակերտներին պետք է հեռացնել: Դպրոցը ձեւը կգտնի այդ հարցը լուծելու, որովհետեւ դպրոցում լավ թիմ կա՝ լավ հոգեբան, մանկավարժ: Այնպիսի աղմուկ են բարձրացրել, կարծես չգիտեմ ինչ է եղել: Որովհետեւ շատերի կողմից չընդունված նաև ներառական կրթությունն են քննադատում: Շատ իզուր, որ քննադատում են: Ներառական կրթությունն այդ դպրոցում լավ հիմքերի վրա է: Պատահական չէ, որ մայրն իր երեխային այդ դպրոցն է բերել: Մայրն էլ պիտի տեսնի իր սխալները, դառնա թիմի անդամ, մասնակցի իր երեխային կրթության համար անհրաժեշտ գործընթացին: Տիկի՛ն Բախշյան, Ձեզ համար պա՞րզ է` ի՛նչ է կատարվել դպրոցում՝ համադրելով դպրոցի տնօրենի պարզաբանումն ու ծնողի բողոքը: Չեմ կարող ասել: Չեմ հավատում, որ երեխաներն այդպիսի բարբարոսներ են: Ոչ էլ ոստիկանները պետք է խառնվեն, գիտեք՝ ի՞նչ վնաս են հասցնում երեխաներին: Դպրոցն ունի հոգեբան, մանկավարժ: 6 տարեկան երեխաներին տարել են հարցաքննության, ի՞նչ իրավունքով: Ծնողն է ասել, որ դիմելու է ոստիկանություն: Ուրեմն այդ ծնողի հետ պետք է աշխատել: Առաջին հերթին նա՛ ներառական կրթության կարիք ունի:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am