ԱՄՆ-ը Իրաքում ձեռնամուխ է եղել քրդական կազմավորումների ռազմական ուսուցմանը
ԱՄՆ զինվորականներն Իրաքում ձեռնամուխ են եղել քրդերի երկու ռազմականացված բրիգադների պատրաստմանը: Այս մասին հայտարարել է Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Մեթիաս Միթմանը: «Ներկայումս մենք մարզում ենք երկու բրիգադի՝ ընդհանուր թվաքանակով 4 հազար մարդու: Բրիգադներն կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով, որը ներառում է թեթև հրաձգային և խոշոր տրամաչափի զենք, գնդացիրներ, զինամթերք ու HMMWV (Humvee) զրահամեքենաներ և կազմակերպում ենք նյութատեխնիկական ապահովումը»,- ասել է նա: Ինչպես հայտնել է քրդական կառավարության ներկայացուցիչ Հալգուրդ Հիքմաթը, վարժանքներն սկսվել են փետրվարի 28-ին:
