«Անլուրջ կլինի քննարկել ուռճացված, շոու դարձված որևէ խնդիր». Մարգարիտ Եսայանը՝ «Ծառուկյան» դաշինքին

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրացրեցին փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները, և ԱԺ-ում աժիոտաժ առաջացավ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այն, ինչ արվում է մանր և միջին առևտրով զբաղվող ձեռներեցների հետ, ուղղակի տեռոր է, որպեսզի մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԱԺ բոլոր խմբակցություններին են դիմել տարբեր տոնավաճառների մի քանի հազար հայրենակիցներ՝ լուծելու բոլոր խնդիրները, որոնք առկա են: Նա ասաց, որ ինքն այդ հարցով դիմել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահին և վարչապետին. «ՊԵԿ նախագահից ստացել եմ համապատասխան պատասխան՝ կապված հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ օրենքները և պրակտիկան տարբեր բաներ են: Մենք արձանագրում ենք, որ պետք է դադարեցնել այն, որ տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակներն այն դեպքում, որ մեր առևտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Մենք կարծում ենք, որ իրավունք չունեն օրենքին հակասող խուզարկություն և վարչարարություն իրականացնել: Բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները վրաերթի են ենթարկում տարբեր մարդկանց, և եղել են մի քանի բախումներ, և մենք պետք է վերացնենք այդ ամենը»: Մելքումյանը նաև հայտարարեց, որ իրենք պահանջում ենք անհապաղ ստեղծել գազամատակարարման և գազի բաշխման քննիչ հանձնաժողով: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ի պատասխան նրանց հայտարարեց. «Այդ մարդկանց հանդիպել եմ նաև ես, առաջարկել եմ իրենց բողոքները գրավոր ներկայացնել, որպեսզի ես և մեր խմբակցությունը կարողանանք գտնել խնդրի ելքերը: Այդ ժամանակ ԱԺ-ում քննարկվում էր բյուջեն, և ներկա էր նաև ՊԵԿ ղեկավարը, որին մոտեցել եմ և ներկայացրել եմ խնդրիը, ու պարոն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անմիջապես պատասխանել է բոլոր այն հարցերին, որ հնչեցրել էին ՓՄՁ-ների ներկայացուցիչները: Կարծում եմ՝ մենք այստեղ պատրաստ ենք ցանկացած խնդիր քննարկել, բայց անլուրջ կլինի քննարկել ուռճացված, շոու դարձված որևէ խնդիր»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am