Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. ի՞նչ անել

Փաշինյանի կառավարության այս վերջին որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործնթաց սկսելու վերաբերյալ, նոր ու էլ ավելի լուրջ սպառնալիքներ է առաջացրել երկրի համար:

Ռուսական շրջանակների կոշտ արձագանքը, թերևս անարձագանք մնաց Հայաստանի քաղաքական դաշտում: Այստեղ տիրում է կատարյալ փլուզված իրավիճակ, երբ մարդիկ չեն զգում, որ գոնե տեսականորեն պատասխանատվություն են կրում երկրի և այստեղ ապրող ժողովուրդի համար:

Եթե ոմանք մտածում են, թե պատասխանատվության խնդիրը վերաբերվում է բացառապես Փաշինյանին, ապա չարաչար սխալվում են:

Հենց այդ հանգամանքից էլ օգտվում է Փաշինյանը, ով չի վախենում նման որոշումներ կայացնելիս:

Իսկ որոշ փորձագետներ քննարկում են, թե այսպես կոչված «ռուամետ» ուժերը ինչպես են դիմակայելու այս խնդրին:

Նշենք որ նման կերպ մտածողները, ովքեր իրենց փորձում են դիրքավորել, որպես «հավասարակշռվածներ», իրականում քիչ են տարբերվում Փաշինյանից և նրա թիմակիցներից:

Քանի որ, երբ վաղը Հայաստանի համար ներկրվող գազի գինը 165 դոլարից դառնա 500 դոլար, և հայաստանյան ողջ տնտեսությունը կանգ առնի, այդ նույն «վերլուծաբանները» կսկսեն խոսել Փաշինյանի սխալների մասին և նույնիսկ կհայտարարեն, որ Փաշինյանի քայլերը սխալ էին, և ինքն է միակ պատասխանատուն այդ իրավիճակի համար:

Իսկ երբ դրանից հետո ադրբեջանական բանակը ներխուժի Հայաստան, առաջ գան հազարավոր զոհեր, այդ նույն շրջանակները արդեն «կործանարար» կգնահատեն Փաշինյանի քաղաքականությունը և այնպիսի դիրքորոշումներով հանդես կգան, որ ներկայիս «ռուսամետները» նրանց համեմատ կդառնան «արևմտամետներ»:

Ինչո՞ւ է այդպես ստացվելու՝ նույնպես հասկանալի է:

Քանզի Հայաստանում այս 30 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք ձևավորել իրապես քաղաքագետների , քաղաքական գործիչների դասակարգ, որը ոչ թե «օրվա կուրսով» կգնահատեր երևույթները, այլ կձևավորեր լուրջ դաս, որն էլ իր հերթին լուսավորչական աշխատանք կտաներ նաև լայն հանրության մեջ և, Հայաստանն էլ այս վիճակում չէր հայտնվի:

Այս պայմաններում, միակ լուծումը կոնկրետ միջավայր ձևավորելն է, որպեսզի այդ միջացայրում հնարավոր լինի ձևավորել այս իշխանությանը իրական այլընտրնանք:

Սակայն մեր դրսի «գործնկերները» դա էլ են հաշվել և տարվա սկզբից որոշեցին քաղաքական դաշտում նոր ջրբաժաններ առաջացնել:

Այն, որ այդ «դուրսը» իրոք որ ունի լուրջ լծակներ՝ ազդելու համար Հայաստանի ողջ քաղաքական դաշտի վրա, ակնհայտ է:

Հայաստանից գողացված փողերը, որոնք գտնվում են արևմտյան օֆշորներում, այն հենքն են, որոնց միջոցով այդ նույն «դուրսը» փորձում է ազդել նաև Հայաստանի քաղաքական կյանքի վրա՝ այդ գողացված փողերի տերերի միջոցով, թե իշխանամետ, և թե ընդիմադիր տիրույթներից:

Բայց այս մարտահրավերին էլ պիտի կարողանանք արժանապատվորեն դիմակայել, քանզի մենք այլ ելք չունենք:

Նրանք իրենց միլիարդավոր դոլարների փրկության հարցն են լուծում, իսկ մենք՝ մեր հայրենիքի փրկության խնդիրը:

Այս բազմաշերտ քաղաքական պատերազմում հաղթանակի համար անհրաժեշտ է համբերություն, չափի մեջ զսպվածություն և ճշգրիտ վերլուծված քայլեր:

Պարզ է մեկ բան. Հայաստանի փրկության խնդիրը դժվարին է, բայց դրան այլընտրանք մենք չունենք: Մենք 100 տարի առաջ ստացել ենք ցեղասպանություն և կորցրել ենք մեր Հայրենիքի մեծ մասը:

Այսօր իրավունք չունենք կրկնելու նույն սխալները, քանզի այս անգամ կկորցնենք մեր Հայրենիքը ամբողդջությամբ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 708 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am