Փաշինյանն ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործընթացի մասին. ինչո՞ւ է նա գնում այդ քայլին

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով, նշեց այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը:

Երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, թե վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի միջև «բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են զարգացել, որոնք ընդգրկում են նաև տարբեր ոլորտներ»:

Նրա խոսքով՝ «ԵՄ-ն իր քաղաքական աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ըստ էության ապահովելով անվտանգության միջավայր հանրապետության շուրջ»: Երկրի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը պարզաբանեց, որ նա նկատի է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:

Թեև նախկինում ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները անցել են արդեն անդառնալիության կետը, Արարատ Միրզոյանը երեկ հերքեց, թե Փաշինյանի իշխանության կողմից դրվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդիրը:

Միևնույն ժամանակ, արժե նշել նաև որ անցյալ տարվա ամռանը ԵՄ-ին անդամակցելու խնդիրը կասկածի տակ դրեց հենց նույն Նիկոլ Փաշինյանը՝ նշելով այդ Միությունը Հայաստանին իր կազմի մեջ մտցնելուն չի սպասում:

Հարց է առաջանում. ինչո՞ւ հենց այս պահին որոշեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փոխել իր տեսակետը և կրկին օրակարգ մտցնել ԵՄ-ի հարցը:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Թրամպի պարագայում, Փաշինյանի աշխարաքաղաքական մանևրները էլ ավելի են նեղանալու: Իսկ եթե հաշվի առնենք այն, թե ինչ աստիճանի է փոխվել այսօր Ալիևի հռետորաբանությունը, ապա կարող ենք պնդել, որ Փաշինյանի այս որոշումը, որն ակնհայտորեն դուր չի գալու, ոչ Մոսկվային, ոչ էլ Թեհրանին, էլ ավելի է թուլացնելու Հայաստանի անվտանգային դիրքերը տարածաշրջանում և ուրեմն էլ ավելի է մոտեցնելու պատերազնի վտանգը:

Այս ամենը չի կարող չհասկանալ Փաշինյանը, բայց նույնիսկ այս պայմաններում, նա որոշում է գնալ սրացման, Հայաստանի անվտանգության հաշվին:

Ո՞րն է Փաշինյանի հաշվարկը

Այն, որ Փաշինյանը հասկանում է, որ իր քաղաքական ապագան Հայաստանում մոտ ժամանակներս ավարտվելու է, գրեթե պարզ է բոլորի համար:

Սակայն Փաշինյանի անվտանգ հեռանալու համար, նա պետք է կատարի մի քանի քայլ:

Նախ գալիք 2026-ի խորհրդարանական ընտրություններում, պետք է կարողանա գոնե պատկառելի ձայն հավաքի, նույնիսկ պարտվելով, որպեսզի կարողանա հայտարարի, որ ունի հանրության մեջ զգալի հենարան:

Հետո, արդեն երբ ստիպված լինի հեռանալ Հայաստանից, փորձի իր «վաստակած կապիտալը» վաճառել դրսի իր տերերին:

Ինչպես, որ 2012-ին Սաակաշվիլին պարտվելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, խաղաղ ձևով հանձնեց իր իշխանությունը և հեռացավ երկրից:

Սակայն ի տարբերություն Սաակաշվիլիի, այսօր Փաշինյանն ունի չնչին վարկանիշ: Իրենից հեռացել են նույնիսկ իր հավատարիմ զանգվածները:

Դա հասկանում է Փաշինյանը և փորձում է գալիք ընտրություններին հանդես գալ «նոր գաղափարով», որը կհուզի նաև հանրության գոնե մի մասին:

Եվ այդ գաղափարը «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու» գաղափարն է:

Նախ դրանով, ըստ Փաշինյանի նա կկարողանա նոր զանգվածներ ձեռք բերել և հետո պարտվելուց հետո կստանա Արևմուտքի համար «լեգիտիմ» հիմնավորում՝ Հայաստանից ճողոպրելու համար:

Եթե Փաշինյանը չգնար այդ քայլին, ապա նրա արևմտյան տերերը չէին հասկանա, թե ինչու պիտի ընդունեն իրեն իշխանափոխությունից հետո, «հայկական տիխանովսկայայի» կարգավիճակով: Չէ որ Արևմուտքւ համար արժեքավոր են այն գործիչները, որոնք գործոն են իրենց երկրի համար:

Հասկանալի է, որ իր այս քայլով Փաշինյանը լրջագույն վտանգի տակ է դնելու Հայաստանի անվտանգությունը: Ուկրաինայի դեպքերը դրա լավագույն ապացույցներից են: Իսկ Վրաստանի իշխանությունները հենց այդ պատճառով փչացրեցին իրենց հարաբերությունները իրենց արևմտյան գործնկերների հետ, որպեսզի Վրաստանը չհայտնվի Ուկրաինայի վիճակում:

Բայց այդ հանգամանքը, Փաշինյանին քիչ է հետաքրքրում, քանզի խաղասեղանին դրված է իր համար առավել կարևոր հարց. իր և իր ընտանիքի անվտանգ հեռանալու հարցը, Հայաստանում իշխանափոխությունից հետո, թեկուզ և Հայաստանի անվտանգության հաշվին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 959 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am