«Պուտինյան Ռուսաստանն ընդունելի և անընդունելի բոլոր միջոցներով ձգտում է «ռուսական լուծում» տալ մխացող հակամարտությանը»

Հայաստանի արտաքին հեռանկարների, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ «Իրատեսը» զրուցեց 1990-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ: -Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու: Փաստորեն, կրկին «և-և»-ի քաղաքականությու՞նն է կարևորվում: -ԵՄ-ի հետ համաձայնագիրն «անպայման» կնքելու այն վստահեցումը, որ կատարում են ՀՀ իշխանական շրջանակները, մակերեսային դիտարկմամբ կարող է տպավորություն առաջացնել, որ շարունակվելու է Օսկանյանի «քոմփլեմենտար» քաղաքականությունը կամ Ձեր ասած «և-և»-ը: Այնինչ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, իրականում ստիպողաբար հայտնվել է փոխադարձ շահերը չհարգող և թերզարգացած պետությունների արհեստական մի կազմավորման մեջ, որտեղ թելադրողը նախահարձակ Ռուսաստանն է: Մի բանում վստահ եմ` Մոսկվան միջազգային հարթության վրա Հայաստանին չի թողնի որևէ ինքնուրույն քայլ կատարել, եթե նույնիսկ այդ համաձայնագրում չլինի որևէ բան, որն առնչվում է ռուսական շահերին: Ինչպես երեկ, այնպես էլ վաղը Հայաստանի իշխանությունների «քաղաքականությունը» ոչ մի առնչություն չի ունեցել և չի ունենա բացառապես սեփական երկրի և ժողովրդի պետական շահերով ղեկավարվող քաղաքականության հետ: -Շատ են քննադատություններ հնչում ԵԱՏՄ-ի անդամակցության շուրջ, անգամ խորհրդարանական ընդդիմությունը այդ միությունից դուրս գալու նախագիծ դրեց շրջանառության մեջ: Իշխանությունն էլ փաստեց, որ տնտեսական արդյունքներն այդքան կարճ ժամանակում տեսանելի չեն կարող լինել, իսկ անվտանգության առումով ԵԱՏՄ-ն անհրաժեշտություն է: Ի վերջո, արտաքին քաղաքականության ո՞ր կուրսը կարող է հաջողություն բերել Հայաստանին: -Այո, նույնիսկ իշխանության վերին էշելոնում գտնվողներից շատերը ոչ պաշտոնական զրույցներում դեմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Ի դեպ, ԵԱՏՄ-ի փաստաթղթային բազան զգալիորեն զիջում է մինչ այդ կազմակերպություն մտնելը Հայաստանում գործող հարկային ու մաքսային օրենսդրական բազայի զարգացածությանը: Հայաստանի իշխանությունն իր այդ քայլն արդարացնելու համար նախ հնչեցրեց այն միտքը, թե մեկ տարին բավարար չէ, որ տեսանելի դառնան ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված «նվաճումները», իսկ ահա վերջերս սկսեց թմբկահարել ինչ-որ տոկոսային թվեր, որոնք «ապացուցում» են, թե իբր դրանք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ «դրական» փոփոխությունների են բերելու: Նախ` նշենք, որ իրականում տնտեսավարմանն ուղղված յուրաքանչյուր դրական քայլ առավելագույնը վեց ամսվա ընթացքում տեսանելի է դառնում երկրի բնակչությանը, թեկուզ այդ բնակչությունն իր նյութական վիճակի վրա դա դեռ որևէ կերպ չի զգում: Իսկ արդեն մեկ տարի անց տեսանելի է դառնում որոշ իրական առաջադիմություն, որի արդյունքում հնարավոր է դառնում, թեկուզ նվազագույն չափով, բյուջեում որոշակի հավելյալ գումար մուտքագրել: Ինչ վերաբերում է վերոհիշյալ տոկոսային թվերին, ապա դրանք հիմնականում արտացոլում են հայ-ռուսական սովորական երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը, ավելի կամ պակաս, կար նախկինում և այսօր էլ իրականանում է՝ որևէ լուրջ հետևանքի չհանգեցնելով: Բայց… ինչպես լուրջ հիմքեր չունենք հավատալու հայաստանյան համապետական ընտրությունների և վիճակագրության թվերին, այնպես էլ հավատ չենք կարող ընծայել ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսական առաջադիմության մասին իշխանությունների հնչեցրած վերջին տվյալներին: Ես չեմ հավատում ԵԱՏՄ-ի ապագային ոչ միայն Ռուսաստանի տնտեսական ու գիտատեխնիկական հետամնաց կարողությունների, այլև իր հարևան բոլոր ժողովուրդների նկատմամբ վերջինիս նախահարձակ պահանջատիրության, համաշխարհային ժողովրդավարական արժեքները քամահրելու և ողջ աշխարհին հակադրվելու մշտական կեցվածքի առումով: Ես չեմ հավատում Հայաստանում հնչող այն «հաղթական ճիչերին», թե իբր ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս իր համարյա տասնամյակ տևող ճգնաժամից: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուն, կարծում եմ, այդ մասին վաղաժամ է որևէ կարգի հաստատական պնդում կատարելը: Իսկ երկրի անվտանգության պատճառաբանությամբ ԵԱՏՄ մտնելն ուղղակի խայտառակություն է: Արտառոցն այն է, որ հայերի ուղեղներում մեխի նման գամել են այն համոզմունքը, թե իբր ռուսները հայերի և Հայաստանի միակ ու անփոխարինելի «փրկիչն» ու «բարեկամն» են: Վերջին ենթահարցը ցույց է տալիս, որ մենք, մեղմ ասած, լավ չենք պատկերացնում մեր երկրի հետագա գոյության հիմքերը: Անկախ երկիր ունեցող ժողովուրդը պարտավոր է իր ղեկավարությունից պահանջել, որ վերջինս իր ներքին և արտաքին քաղաքականությունը ենթակայացնի և ձևավորի բացառապես երկրի պետական և ազգային իրական շահերի պահանջների հիման վրա: Այս դեպքում եթե դրվում է մասնավորապես անվտանգության հարց, ապա արագությունների մեծացման և ժամանակի ու տարածության կրճատման այս դարում իրական և վստահելի դաշնակիցներ գտնելն էլ ավելի հեշտ է: Չպետք է մոռանալ, որ դաշնակցի ընտրությունը կատարվում է ո՛չ թե զոհի տառապյալ ու վախվորած կերպարանք ընդունելով, կամ դիմացինի նկատմամբ սիրուց հալումաշ լինող կուրտիզանուհու հավատարմության հավաստիքներ տալով, կամ էլ դիվանագիտական արարողակարգային ռևերանսների հարթակում պահանջված ձևեր թափելով, այլ, ի շարս այլոց, միջազգային իրողությունների ու հանգամանքների հաշվառման և փոխադարձ իրական շահերի ու ձգտումների համընկնման թվաբանական հաշվարկով: Այս գործում ևս կեղծ ու պատիր և իր դարն արդեն վաղուց անցած ավանդապաշտությունը վնասակար է: Չերկարացնեմ, ներկայումս ես գրում եմ «Անվտանգության մասին» վերնագրով մի ընդարձակ հոդված, որը կշարունակի նաև այս հարցի պատասխանը: Թե դա երբ կվերջացնեմ, ինձ էլ դեռ հայտնի չէ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am