«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար»

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարեվերջին տեղեկություններ տարածվեցին, որ Մոսկվայում բերման է ենթարկվել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը։ Ավելին, կային տեղեկություններ, թե նա ձերբակալվել է, շուտով Ռուսաստանը նրան արտահանձնելու է Հայաստանի իրավապահներին և այլն:

«Փաստ» թերթը զանգահարեց Արշակ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իրավական տեսանկյունից կարելի է համարել, որ իրեն բերման են ենթարկել: «Եղել է զրույց, և շատ կարճ ժամանակ անց ես արդեն իմ գրասենյակում սովորական աշխատանքային ռիթմին էի վերադարձել,- ասաց Կարապետյանը:- Ինչ վերաբերում է էքստրադիցիային (արտահանձնում-խմբ.), ապա այս դեպքում կարելի էր Հայաստանի իշխանություններին եռամատ կոմբինացիա ցույց տալ, սակայն, քանի որ ինքս չեմ վիրավորում ու չեմ հայհոյում, զերծ կմնամ դրանից»:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշեց, որ հասկանում է Հայաստանի օրվա իշխանությունների ցանկությունները, բայց ինքը Հայաստան է գալու ոչ թե այն ժամանակ, երբ իրենք ցանկանան, այլ երբ ինքը հարկ կհամարի:

«Հասկանալի են Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի անհանգստությունները իմ քաղաքական հայտից, «Համահայկական ճակատ» շարժման գործունեությունից ու Ազգային հպարտության տրիբունալի որոշումից:

Պատահական չէ, որ իմ հետ կապված քրեական վարույթը «նկարվեց» իմ՝ քաղաքականություն մտնելու հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց: Նրանք շատ են ցանկանում իմ հետ կապված թեմաներն իջեցնել կենցաղային աստիճանի, ինձ «զբաղեցնել» այդ գործերով, այդ թեմաներով, բայց դա նրանց չի հաջողվելու: Ես ո՛չ արդարանալու, ո՛չ պաշտպանվելու կարիք չունեմ, և մեր խնդիրը լինելու է այս իշխանություններից օր առաջ ձերբազատվելը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Գեներալը նախ հիշեցրեց, որ ինքը ոչ մեկ անգամ առիթ ունեցել է ասելու, որ Հայաստան է գալու «պարադնի» մուտքով, ու այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի այնտեղ, որտեղ նա տարբեր մանիպուլյացիաների միջոցով ցանկանում է իրեն տեսնել:

«Հավատացեք, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու՝ Նիկոլ Փաշինյանին իր բոլոր հանցագործությունների համար ամբողջ ծավալով դատելու համար»,- նշեց Կարապետյանը՝ վերջում ծիծաղելով շնորհակալություն հայտնելով Հայաստանի օրվա իշխանություններին՝ իրեն այսպիսի PR ապահովելու համար»:

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am