Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կարծես թե նաև Մոսկվայի օրակարգում են

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բավականին բարդ և բազմաշերտ գործընթաց է ուրվագծվում։ Երկար դադարից հետո, հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տպավորություն է ստեղծվում, որ բանակցային գործընթացում միմյանց են բախվում հայկական և ադրբեջանական օրակարգերը հակամարտության կարգավորման հետագա ուղու վերաբերյալ, քանի որ ներկայումս չկա երկու կողմերի համար ընդունելի ընդհանուր բանակցային օրակարգ։ Ուշագրավ է, որ մի կողմից՝ փորձ է արվում պահպանել ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձրաստիճան հանդիպումների արդյունքները, հակամարտող կողմերին պարտադրելով ներդնել հետաքննական մեխանիզմները ղարբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, մյուս կողմից՝ Անկարա-Բաքու առանցքի կողմից ջանքեր են ներդրվում ԵԱՀԿ ՄԽ գործընթացը հեղինակազրկելու, տապալելու և Մոսկվային ԵԱՀԿ ՄԽ օրակարգից դուրս բերելու, այլ պլանների իրագործման աշխատանքներին ներգրավելու ուղղությամբ։ Հայկական կողմը, դատելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, փորձում է դիմագրավել թուրք-ադրբեջանական այս ծրագրերին, թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անձամբ է խոստացել քննարկել հակամարտության կարգավորումը ՌԴ նախագահ Պուտինի հետ նոյեմբերի 13-ի հանդիպման ընթացքում՝ պնդելով, որ ՌԴ նախագահի ցանկության դեպքում հակամարտությունը կկարգավորվի։ Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում, ու, եթե նա ցանկանա, շատ հեշտությամբ հարցը կարող է ստանալ իր լուծումը։ Նա նաև ակնարկել էր, որ որոշակի առաջարկներ ունի Պուտինի համար։ Էրդողանի այս հայտարարությանը զուգահեռ՝ ադրբեջանցի վերլուծաբաններից մեկը շրջանառության մեջ դրեց մի ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանն ազատելու է 5 շրջան Ադրբեջանի՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության և Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման դիմաց։ Նշենք նաև, որ հայտնի չէ՝ արդյոք խոսքը «Լավրովի ծրագիր» անվանումը ստացած պլանի՞, թե՞ նոր փաստաթղթի մասին է։ Այնուամենայնիվ, այս ծրագրի վերաբերյալ ռուսական կողմը դեռևս լռություն է պահպանում, այնինչ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կարծես թե նաև Մոսկվայի օրակարգում են։ Օրերս ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել էր, որ բարձր են գնահատում կողմերի՝ շփման գծում լարվածության թուլացման նպատակով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պարտավորությունը, և այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք միտված են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am