Հեռակա կալանավորվել է «Չերքիզոնի» տեր Իսմայիլովի եղբայրը
Մոսկվայի Բասմանի դատարանի կայքը հայտնում է ,որ սպանության գործով հեռակա կալանավորել է փակված Չերքիզովյան շուկայի տեր Թելման Իսմայիլովի եղբորը՝ Վագիֆ Իսմայիլովին: «Հեռակա խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարվել է»,- նշված է գործի քարտում: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին: Հեռակա կարելի է կալանավորել միայն միջազգային հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին: Ավելի վաղ դատարանը նույն գործի շրջանակում հեռակա կալանավորել էր իրեն՝ Թելման Իսմայիլովին եւ նրա մյուս եղբորը՝ Ռաֆիկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն:
