Ջորջ Բուշ-ավագին վեցերորդ կինն է մեղադրել
Time-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին ոտնձգության մեջ մեղադրել է վեցերորդ կինը:
Ռոսլին Քորրիգանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2004 թ. նոյեմբերին Տեխասում, որտեղ ընթացել է ԿՀՎ աշխատակիցների միջոցառումը: Այդ ժամանակ Քորրիգանը 16 տարեկան է եղել:
«Իմ առաջին արձագանքը բացարձակ սարսափն էր: Ես լրիվ շփոթված էի»,- պատմել է նա:
Բուշ-ավագի դեմ նման մեղադրանք է ներկայացրել ևս 5 կին:
