Դասադուլի մասնակիցներից 5-ն անժամկետ հացադուլ հայտարարեցին
Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի նստարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։ Հաղորդում է «Ազատությունը»: Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։ Առայժմ լրատվամիջոցները հնարավորություն չունեն բարձրանալ և զրուցել բողոքի այս ծայրահեղ քայլին դիմած ուսանողների հետ։
