Ավերիչ երկրաշարժ Իրանում. Սարգսյանը ցավակցել է Ռոհանիին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Ինչպես հայտնում են նախագահականից, Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ի գիշեր Իրան-Իրաք սահմանին 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում: Երկրաշարժի զոհերի թիվն արդեն 141 է, Իրաքում`100-ից ավելի, կան հազարավոր վիրավորներ:
