Էրդողանը ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին ելքի տարբերակն է առաջարկում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին առաջարկել է Սիրիայից հանել իրենց զինվորական քանակակազմը։ Այդ մասին երկուշաբթի Ստամբուլում դեպի Ռուսաստան թռիչքից առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եթե ռազմական լուծումը իրավիճակից ելք չէ, ապա նրանք, որոնք խոսում են այդ մասին, պետք է հանեն իրենց զորքը Սիրիայից», - ասել է Էրդողանը։ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի համատեղ հայտարարությունն արվել էր նոյեմբերի 11-ին Դանանգում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի հետնաբեմում, Պուտինի ու Թրամփի կողմից։ Փաստաթղթում ասվում է, որ «նախագահները համաձայնվել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, նրանք հաստատել են, որ քաղաքական հակամարտության վերջնական կարգավորումը պետք է գտնվի ժնեւյան գործընթացի շրջանակներում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 որոշման համապատասխան»։
