Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում սկսել են նեղ կազմով բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Նախագահների առանձնազրույցից հետո ակնկալվում է, որ ղեկավարները մամուլի համար հայտարարություն կանեն։ Թուրքական կողմից բանակցություններին կմասնակցեն ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը եւ ազգային Հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։
