Դարձել ենք 1-ին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն. դպրոցի տնօրենը՝ սկանդալի մասին

Տեղեկություն էր տարածվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում աշակերտները առաջին դասարանցի Մ.Ա. Ս.-ի ձեռքերը «սկոտչով» կապել են ու կտրել թարթիչները, երեխայի մայրն էլ հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել ոստիկանապետին, ԿԳ նախարարին և Երևանի քաղաքապետին: Aravot.am-ը կապվել է դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, որը մեր զանգելու պահին ոստիկանությունում բացատրագիր էր գրում, որից հետո պետք է բացատրագիր գրեր նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում: Տիկին Խոսրովյանը շրջանառվող պատմությունը ֆիլմի սցենար որակեց, իսկ կատարվածը հետևյալ կերպ բնորոշեց. «Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն»: «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, դպրոցի տնօրենը շատ խնդրեց, որ վերցնենք, և բնականաբար, ցանկացած երեխայի ճակատագիրը մեզ համար շատ թանկ է: Ինքը ասաց, որ երեխան խանգարում է դասերին, իսկ իրենց մոտ մասնավոր դպրոց է, ծնողները գումար են վճարում, և այլն, և ես ստիպված երեխային ընդունեցի: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Շաբաթվա որոշակի օրերին մոր մոտ է մնում, մյուս օրերին` հոր մոտ: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն: Քանի որ իր բժշկական թղթերը դեռ Մոսկվայից չէին ուղարկվել, երեխայի գնահատման պրոցեսը հետաձգվում էր: Չնայած դրան, մեր հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը իր հետ աշխատում էին: Չորեքշաբթի օրը սոցմանկավարժն անցնում է մարմնի մասերը, գլուխ աչք, թարթիչ և այլն: Երեխան հարցնում է` իսկ հոնքերը կտրո՞ւմ են, սոցմանկավարժն ասում է, իհարկե ոչ, չի կարելի, տղա ջան: Երեխան ասում է, որ իր թարթիչները կտրել է, որովհետև ուզում էր իր թարթիչների գույնն իմանալ: Հարցնում է ` որտե՞ղ ես կտրել, երեխան պատասխանում է` մամայի մոտ Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am