Ազգային ժողովի դեկտեմբերյան խոշոր գնումները․ ումի՞ց և ի՞նչ է գնել ԱԺ-ն

Ազգային ժողովը դեկտեմբեր ամսի գնումները սկսել է Ամանորի նախապատրաստությամբ և շարունակել ներկայացուցչական տարբեր խոշոր ծախսերով։

Այսպիսով, դեկտեմբերի 9-ին էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ԱԺ-ն Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի ԱՁ-ից ձեռք է բերել ԱԺ բակում Ամանորին նվիրված՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով միջոցառման կազմակերպման ծառայություններ, պայմանագրի գինը՝ 9 միլիոն 333.333 դրամ։ Գումարի շրջանակում այս ԱՁ-ն իրականացրել է Ազգային ժողովի այգու ամանորյա ձևավորում և տոնական համերգային ծրագրի կազմակերպում, խաղավար-էլֆ և տոնական այլ կերպարների առկայություն։

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքվել մեկ անձ գնման ընթացակարգով։ Մատակարար ընկերությունը «Հրազդան Հյուրանոց» ՓԲԸ-ն է, որն, ըստ պայմանագրի, 1 միլիոն 500.000 դրամի շրջանակներում տարբեր ժամանակահատվածներում մատուցել է հյուրանոցային ծառայություններ։

Դեկտեմբերի 23-ին դարձյալ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով Ազգային ժողովի 2024թ. կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ծառայություններ են ձեռք բերվել «Չեփթր» նորաստեղծ ՍՊԸ-ից 25 միլիոն 225.000 դրամով։ Ըստ պայմանագրի՝ նախատեսված է եղել դեկտեմբերի 9-27-ը ներառյալ ժամկետով ծառայությունների մատուցում։

Նույն օրը գնման նույն ընթացակարգով ներկայացուցչական ծառայություններ՝ հուշանվերներ են ձեռք բերվել «Վիդու փրեզենթս» ՍՊԸ-ից 2 միլիոն 657.000 դրամով։ Հուշանվերները ներառում էին 130 նվեր-բացիկներ, 20 տուփ մոմեր և ձեռագործ շոկոլադներ և ևս 20 տուփ՝ ջինով ու ձեռագործ շոկոլադով։

Դեկտեմբերի 26-ին ԱԺ-ն դարձյալ գնում է կատարում պետգնումներում նորահայտ և ամիսներ առաջ ստեղծված «Չեփթր» ընկերությունից։ Ազգային ժողովի 2024թ. կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունման, հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման պայմանագիրն այս անգամ արժենում է 1 միլիոն 320.000 դրամ։

Ծառայությունների մատուցման ժամկետ է նշվել դեկտեմբերի 9-27-ը, իսկ հասցեն՝ Պարոնյան 40, որտեղ գործում է Դվին հյուրանոցային համալիրը: Վերջինը հետաքրքրական դրվագ է, քանի որ «Չեփթր» նորահայտ ընկերության մասին մեր առաջին անդրադարձում մենք նշել էինք, որ այս ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի տերը Սիրվարդ Պետրոսյանն է, որը, մեր տեղեկություններով, նախկինում «Դվին» ՓԲԸ-ի տնօրենն է եղել։

168.am

 

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am