Եվրամիությունը զենքի վաճառքի էմբարգո է սահմանել Վենեսուելայի նկատմամբ
Եվրամիությունը երկուշաբթի արգելել է Վենեսուելա զենք և սարքավորումներ մատակարարել, որոնք կարող են օգտագործվել բռնաճնշումների համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: «Խորհուրդը միաձայն որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել՝ ընդգծելով իր անհանգստությունը երկրում իրավիճակի առնչությամբ»,- ասված է ԵՄ անդամ-երկրների արտգործնախարարների հայտարարությունում: Բացի այդ ընդունվել է նորմատիվային փաստաթուղթ, որը հեշտացնում է մուտքի արգելք և ակտիվների սառեցում ենթադրող անհատական պատժամիջոցների սահմանումը:
