Պուտինը կհայտնի ընտրություններին մասնակցելու մասին. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին: «Կրեմլում քննարկվում են սցենարները, թե ինչպես և երբ Վլադիմիր Պուտինը կհայտարարի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին»,- հայտնում է պարբերականը: Պուտինն ի վերջո համաձայնել է մասնակցել ընտրություններին, սակայն այդ մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել:
