Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի
Իրանում գրանցված 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն արդեն հասել է 328-ի: Իրանի աղետների կառավարման ազգային գործակալության տվյալներով, մոտ 3950 մարդ էլ վիրավորվել է: Տեղեկությունների համաձայն Իրաքում զոհերը 11-ն են: Հաղորդում է Press TV-ն: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս և Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արևելք ընկած շրջանում: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
