Թուրքիան Ռուսաստանից S-400-ներ է գնել
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել է «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը, հղում անելով «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, նշում է, որ այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի Գիրեսուն շրջանում ունեցած ելույթի ժամանակ: «Այդ գործարքն ավարտվեց, S-400-ները ձեռք բերվեցին» ասել է նախարարն ու ավելացրել որ սեփական ՀՕՊ համակարգեր արտադրելու համար EUROSAM կոնսորցիումի հետ առանձին աշխատանքեր ենք իրականացվում:
