Իրանի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 328-ի
Նոյեմբերի 12-ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, կա ավելի քան 328 զոհ և 1686 վիրավոր։ Հայաստանի արտակարգ իրավիճակներ նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իրան-Իրաք սահմանի Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս՝ օջախի 20 կմ խորությամբ, 7.3 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:
