Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նախատեսված էին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Տարեվերջյան հավաքը նախատեսված էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Բայց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ նախատեսված չէ, պարզվեց, որ Փաշինյանը չի էլ մեկնելու Ռուսաստան: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ պարզվեց: Փաշինյանն ինքը հայտարարեց, որ չի մեկնելու, որովհետև... նորից «քովիդ է ընկել» կամ՝ կորոնավիրուսով է վարակվել:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին «քովիդի» դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից: Կարճ ասած՝ Սանկտ Պետերբուրգ չի մեկնելու: Ռուսաստանից հույս էին հայտնել, ի դեմս նույն խոսնակ Պեսկովի, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով:

Հա, այն բանից հետո, երբ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց «հարգելի պատճառով» Փաշինյանը խույս տվեց, անմիջապես պարզվեց, որ նրա «քովիդի» նոր տեստը բացասական է, այսինքն՝ արդեն առողջ է և նա «կվերադառնա աշխատանքային սովորական ռեժիմի» (ձեռքի հետ էլ ակնարկում է, թե սոցցանցերում արձագանքների արժանացող անհեթեթ ու աղմկահարույց գրառումներ անելուց բացի, ինքն, իբր, նաև աշխատում է, էլի): Չնայած, երևի ինքն էլ հասկացավ, որ ինչ-որ շատ արագ է «ապաքինվել», և երբ գրվում էին այս տողերը, Փաշինյանը տեղեկություն տարածեց, թե նոր ստուգմամբ պարզվել է, որ, այնուամենայնիվ, վարակված է, այսինքն՝ տեստը դարձյալ դրական է: Հաշվի առնելով նման փոփոխականությունը, մի փոքր «տեղ» թողնենք ու նկատենք, որ այս ամենը երեկ երեկոյի դրությամբ էր, այսինքն, մինչև թերթի լույս տեսնելը ինչ ասես կարող է «պարզվել»:

Փաշինյանի «քովիդային» բռնկումներին, բնականաբար, անհնար է ուշադրություն չդարձնել: Նա, կհիշեք, այդ վարակի՝ Հայաստան թափանցելու ժամանակ դրսևորեց ծայրահեղ անլուրջ վերաբերմունք, ինչ-որ բաներ էր ասում՝ «պինցետով, տնական արաղով» դրա դեմ «պայքարելու» մասին: Հետո երբ վարակը տարածվեց, երբ Հայաստանը համաճարակի ճիրաններում հայտնվեց, երբ մարդիկ սկսեցին տասնյակներով մահանալ, Փաշինյանն իր անփութությունը քողարկելու, «ժողովրդի կյանքով ապրելու» և ապրումակցական հույզեր կորզելու հաշվարկով... մի քանի օրով «քովիդ ընկավ»: Երկրորդ անգամ նրա՝ «քովիդով» վարակվելու մասին հայտարարվեց 2022 թ. հունվարին՝ ինչ-որ «տարօրինակ» զուգադիպությամբ էլի Ռուսաստան մեկնելու նախաշեմին: Հիմա էլ արդեն երրորդ դեպքն է, ու դրանցից երկուսը կապված են Ռուսաստան գնալ-չգնալու հետ:

Զարմանալի չէ, որ Փաշինյանի այս վերջին «վարակվելը» սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր համեմատել էին դպրոց գնալ չցանկացող երեխաների՝ հիվանդություն հորինելու պահվածքի հետ:

Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Տեսեք, Փաշինյանը գոնե դեկտեմբերի 23-ի դրությամբ գիտեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով: Եվ Փաշինյանն իր մտացածին, իրականությանը չհամապատասխանող հորինվածքների շուրջ բանավիճելու էր հրավիրում ՀՀ նախկին նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Նախագահները միանգամայն կանխատեսելիորեն «բանավեճի հրավերի» պահով Փաշինյանին բավականին պարզորոշ հասկացրեցին, որ նրա «երեսը տեսնելու» ոչ մի ցանկություն ու անհրաժեշտություն չունեն: Ավելի ստույգ՝ նա այդքան չկա, որ նման հարց նույնիսկ քննարկվի:

Ի դեպ, ուշագրավ է, որ շատ քաղաքացիներ սոցցանցերում նկատում են, թե, փաստորեն, Փաշինյանը, հրաշալի տեղյակ լինելով, որ ինքը կորոնավիրուսով է վարակված, երկրի նախկին ղեկավարներին հրավիրում էր բանավեճի. որ ի՞նչ լինի, որ նրանք էլ վարակվե՞ն: Այսինքն, Փաշինյանն ինքն իրեն բիոլոգիական «զենքի» տե՞ղ է դրել:

Հա, հընթացս նկատենք, որ Փաշինյանի «հարմարավետ քովիդը» նրան այս օրերին ամենևին չի խանգարել զանազան հանդիպումներ ունենալ, միջոցառումների մասնակցել: Կարճ ասած՝ դա զուտ «արտաքինքաղաքական» քովիդ էր:

Իսկ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու իրական պատճառները, հնարավոր է, այլ են: Օրինակ՝ հնարավոր է, որ Փաշինյանի «երեսը տեսնել» չեն ցանկացել ոչ միայն ՀՀ նախկին նախագահները, այլև ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը (ոչ թե հարմար չի եղել): Նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում, երբ Փաշինյանը ԵԱՏՄ-ական միջոցառման է մասնակցում, բայց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում չի նախատեսվում: Պարզից էլ պարզ է, որ դա երկու երկրների հարաբերությունների լավ վիճակից չի, նմանապես հայտնի է, որ հարաբերությունների փչացման գլխավոր նախաձեռնողն ու փչացնողը Փաշինյանն ու իր իշխանությունն են:

Վերադառնանք, սակայն, երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու Փաշինյանի խղճուկ հնարքին: Արդեն առիթ ունեցել ենք նախորդ համարում հանգամանորեն դիտարկել Փաշինյանի այն մերկապարանոց ու ստահոդ հայտարարությունը, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը... Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր: Նրա ասած այդ բացահայտ կեղծիքին այս օրերին շատերն արձագանքեցին՝ հերթական անգամ մերկացնելով սուտը: Բայց այդ դրսևորման, նկատի ունենք՝ Փաշինյանի կողմից ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու (կանխատեսելիորեն մերժման արժանի) նախաձեռնության մեջ ինքնին արդեն վիրավորական մեծ երանգ կա:

Ախր ով է ում հրավիրում բանավեճի: Լուրջ, նախկին նախագահների համար պետք է որ անձնական վիրավորանքի նման դա հնչեր: Կարելի էր անգամ հենց միայն «բանավեճի հրավերի» համար Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմքով:

Թողնենք մի կողմ յուրաքանչյուրի անհատական հույզերն ու ընկալումները: Զուտ ամրագրված, անհերքելի փաստերի վրա հիմնվելով ենք պնդում. Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ, ինչ արել կամ չեն արել, բայց պետության անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովել են, հաղթել են պատերազմում, ազատագրել են տարածքներ, ուժեղացրել են բանակը, ամրապնդել են Հայաստանի դաշնակիցների հետ կապերն ու համագործակցությունը, կառուցել են երկիր՝ պետության անհրաժեշտ ինստիտուտներով, հնարավորինս կայացած ինստիտուտներով:

Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է շուրջ 12 հազար քառակուսի կմ տարածքով Արցախ: Այն բացառապես Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «ջանքերով» այլևս հայաթափված է ու հանձնված թշնամու վերահսկողությանը: Ազատագրված տարածքներն առանց մի կրակոցի հանձնված են թշնամուն: ՀՀ ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր թշնամին զավթել է, բուն հայկական հողերը Փաշինյանը սահմանազատման անվան տակ հանձնում է թշնամուն:

Ու նրա՞ հետ բանավիճեն նախկին, բայց հաղթանակ, անվտանգություն և պաշտպանվածություն ապահոված նախագահները: Միանգամայն բնական է, որ Փաշինյանն ու իր «բանավիճային» նախաձեռնությունը խոր արհամարհանքի արժանացան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Ավինյանը Երևանի տոնին մասնակցում է «New York» գրառմամբ վերնաշապիկով. Կարեն Հեքիմյան Արտակարգ դեպք «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Կառուսելի ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված 6-ամյա երեխան մահացել է Արամուսում տեղի ունեցած սպանությունների դեպքով քրեական գործ է հարուցվել Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված Արամուսի դաշտում ամուսիններին սպանել են. մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր. Արմլուր Արտաշատի խճուղում ճակատ ճակատի բախվել են «Opel»-ն ու «VAZ 2121»-ը. վարորդները սթափ են եղել Ավինյանի անհիմն պնդումները 1,5 մլրդ դրամ պետական ներդրման մասին Արամուսի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները չեն ընդհատվել, շարունակվել են նախագահական վարչակազմերի միջոցով Ադրբեջանի քաղաքացիներին արդեն երեք օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մերձմոսկվայի օդանավակայանից․ ձերբակալել են հեռախոսում 44-օրյա պատերազմից լուսանկարների համա՞ր Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ոն՞ց եղավ` հենց «անմեղ» Տիգրան Ավինյանի ծանոթները ստացան միլիոնավոր դոլարների աջակցություն. Արթուր Չախոյան Պարզ թվացող պատկերում կոդավորված է խորը ուղերձ․ արցախցին ներկայացվում է ցուպը ձեռքին պարտված, խղճահար թափառական. Արմեն Հովասափյան Մերձավանում ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են անում․ դիմելու են կառավարությանը Ավինյանի կոռուպցիոն բուրգի վերաբերյալ տասնյակ նոր ապացույցներ են տրվել, բայց հրաժարվում են հետաքննել․ Պեդրո Զարոկյան Քանդակագործ Արման Նուռն ամուսնացել է Երևա՛ն, քո հազարամյակները չեն փոխվել իշխանական քմահաճույքներից․ Դավիթ Անանյան Իսրայելը պատրաստ է անհապաղ ընդունել Գազայի հատվածի բոլոր պատանդներին․ Նեթանյահու Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը անվանվում է «ստրատուս» Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am