Հայաստան եկող սառը օդային հոսանքների հետք չի նկատվում. Գագիկ Սուրենյան
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որն արվել է այսօր Ավստրիայում: Տեսանյութին կից Սուրենյանը գրառել է.
«Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի 14-ին կնկատվի ամպամածություն, իսկ 15-ից նորից երկինքը կպարզի և օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով»։
