Ահաբեկչություն ծրագրած ԻՊ անդամներ են ձերբակալվել
Թուրքական Diken գործակալությունը հայտնում է,որ Ստամբուլի մի շարք թաղամասերում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստող 32 անդամ: Ձերբակալվածներն օտարերկրյա քաղաքացիներ են եղել: Թուրքական կողմի համաձայն՝ նրանք աշխատել են Սիրիայում «Իսլամական պետությանը» հարող խմբերի անունից և հարձակում են նախապատրաստել Թուրքիայում:
