Շուրջ 70 հազար իրանցիներ անօթևան են
TASS-ի փոխանցմամբ,շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի եւ շտապ կարգով ժամանակավոր կացարանի կարիք ունեն: «Ներկայում շուրջ 70 հազար մարդ ժամանակավոր կացարանի կարիք ունի երկրի արեւմտյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, բայց այդ թիվը կարող է աճել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Իրանի նախագահ Հասան Ռոհունանին արդեն կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել է որոնողական ու փրկարարական գործողություններ:
