Վանա լճի հատակին հայտնաբերվել են Ուրարտուական ամրոցի փլատակներ (տեսանյութ)
ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ՝ Վանա լճի հատակին հայտնաբերվել են 3000 տարի առաջ Ուրարտու պետության ժամանակներում կառուցված ամրոցի փլատակներ: Կառույցը, որը ավելի քան 10 մետր խորությամբ զբաղեցնում է մոտ 1 քառակուսի կմ մակերես, ջրասույզ է եղել վերջին հարյուրամյակներում լճի ջրի մակարդակի 150 մետրով բարձրանալու պատճառով: Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է նաեւ առյուծի քարե արձան: Տեղական իշխանություններն ակնկալում են, որ գտածոն կգրավի հնագետների եւ զբոսաշրջիկների ուշադրությունը:
