Նարկոբարոն Գուսմանին տեղափոխել են խիստ ռեժիմի բանտ. տեսանյութ
Մեքսիկացի 57-ամյա նարկոբարոն Խոակին Գուսմանին տեղափոխել են խիստ ռեժիմի «Ալտիպլանո» բանտ, որտեղից նա հուլիսին փախուստի էր դիմել: Մոտ կես տարի ազատության մեջ գտնվող «Կարճլիկ» մականունով նարկոբարոնին ձերբակալելուց հետո տեղափոխել են Մեքսիկայի օդանավակայան, ցուցադրել լրագրողներին ու ռազմական ուղղաթիռով ուղարկել երկրի կենտրոնական մասում գտնվող բանտը: Գուսմանն աշխարհի ամենահետախուզվող նարկոբարոններից էր: Նրա «Սինալոա» կարտելը ԱՄՆ-ում զբաղվում է կոկաինի, հերոինի ու մետամֆետամինի մաքսանենգ առևտրով:
