Սիրիայի քիմիական զենքը լիովին ոչնչացված է
Սիրիայի արաբական հանրապետության կողմից հայտարարագրված քիմիական զենքն ամբողջովին ոչնչացված է, այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը. գրում է TASS գործակալությունը։ Ֆտորաջրածնի վերջին 75 մխոցները վերամշակվել են Տեխաս նահանգի ձեռնարկություններից մեկում, ասվում է ՔԶԱԿ-ի հայտարարությունում։ «Այդ գործընթացն ավարտում է քիմիական զենքի սիրիական ծրագրի ոչնչացման կարևոր գլուխը»,- նշել է կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզյումջյուն։
