Իրանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կա ավելի քան 800 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանում նոյեմբերի 12-ին, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանվել է 200-ը, կա ավելի քան 800 վիրավոր,հայտնում է TACC-ը: Երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ: Տեղական Press TV հեռուստաալիքը նշում է, հարյուրավոր բնակիչներ զրկվել են օթևանից, իսկ փլատակների տակ կան դեռ մարդիկ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները:
