Երգչուհի Ելենա Եսենինան Աշոտի փնտրտուքներով Երևանում է
Աշոտի մասին հանրահայտ դարձած երգաշարի հեղինակ Ելենա Եսենինան Երևանում է, որտեղ նոյեմբերի 16-ին կհանդիպի իր երկրպագուների հետ։ Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի տանը։«Աշո՛տ, եթե դու չես գալիս Լենոչկայի մոտ, Լենան անձամբ կգտնի քեզ: Երևա՜ն: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ նոր է սկսվում»,-գրել է Եսենինան իր ֆեյսբուքյան էջում:
