Ինչ է հայտնի լիբանանցի վարչապետի անհետացումից
Ինչպես գրում է The Washington Post-ը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին առևանգվել էր օդանավակայանից թագավոր Սալմանի նստավայր տանող ճանապարհին։ Սաադ Հարիրին նախատեսում էր օդանավակայանից անմիջապես ուղևորվել թագավորի մոտ ընդունելության, սակայն քաղաքական գործչին հանդիպած մարդիկ տարել են նրան անհայտ ուղղությամբ, վերցրել նրանից հեռախոսը և կարդացել նրա հրաժարականի մասին նախապես պատրաստված հայտարարությունը։ Լիբանանյան աղբյուրներ հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը ցանկացել է փոխարինել Սաադ Հարիրիին նրա եղբորով՝ Բահայով։ Ամերիկյան պարբերականը գրում է, որ սաուդցիները ստիպել են Սաադ Հարիրիին հրաժարական տալ նրա իրանամետ դիրքորոշման պատճառով։
