Վանա լճի հատակին հայտնաբերվել են Ուրարտուական ամրոցի փլատակներ (տեսանյութ)
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, որը հղում է «Անադոլու» գործակալությանը՝ Վանա լճի հատակին հայտնաբերվել են 3000 տարի առաջ Ուրարտու պետության ժամանակներում կառուցված ամրոցի փլատակներ: Ըստ աղբյուրի՝ կառույցը, որը ավելի քան 10 մետր խորությամբ զբաղեցնում է մոտ 1 քառակուսի կմ մակերես, ջրասույզ է եղել վերջին հարյուրամյակներում լճի ջրի մակարդակի 150 մետրով բարձրանալու պատճառով: Ուրարտուն Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 9-6-րդ դարերի պետություն է, որն իր հզորության շրջանում զբաղեցրել է ամբողջ Հայկական լեռնաշխարհը:
