Քենեդու սպանությունից մեկ տարի առաջ ԿՀՎ-ին զգուշացրել էին նրան վերացնելու ԽՍՀՄ-ի մտադրության մասին
ԿՀՎ-ն հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Քենեդու սպանությունից դեռ մեկ տարի առաջ խորհրդային կառավարությունը մտադիր է եղել վերացնել նրան: Այս մասին ասվում է հրապարակված փաստաթղթերի վերջին խմբաքանակում՝ կապված Քենեդու սպանության հետ, հայտնում է Life.ru-ն: Տեղեկությունը հայտնել է ավստրալական Կանբերայում խորհրդային դեսպանատանը որպես վարորդ ներկայացած ինչ-որ լեհ: Առեղծվածային մարդը զանգահարել է 1962թ. հոկտեմբերի 15-ին ԿՀՎ գրասենյակ՝ հավաստիացնելով, որ խորհրդային կառավարությունը գումար է առաջարկում Քենեդու սպանության համար: 1963 թվականի նոյեմբերի 23-ին՝ Քենեդու սպանությունից մեկ օր անց, «վարորդը» նորից կապվել է ԿՀՎ-ի հետ և հիշեցրել իր մեկ տարվա վաղեմության զանգի մասին:
