Վրաստանի կառավարությունում կադրային վերադասավորումներ են սպասվում
Վրաստանի կառավարությունում նշանակված են լայնածավալ կառուցվածքային և կադրային փոփոխություններ։ Այս մասին հայտնում է APA-ն։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մտադիր է նոյեմբերի 13-ին հայտնել մի քանի նախարարությունների միաձուլման և կառավարությունում երկու նոր նախարարների նշանակման մասին։ Վրաստանի կառավարությունում տարածված տեղեկությունների վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն արել։
