Սոցցանցում նորից ակտիվ արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վարում իր էջը ու երբեմն լուրջ ուղղագրական սխալով, բայց մեկնաբանողների նկատողություններից հետո արագ խմբագրում է։ Այսօր նույնն արեց։
Հատկանշական է, որ երբեմնի լրագրող Նիկոլ Փաշինյանը գրառման մեջ կոպիտ ուղղագրական սխալ էր արել, բացօթյա բառը գրելով՝ բացօդյա։ Վարչապետը օգտատերերի կողմից բազմաթիվ քննադատությունների էր արժանացել, որից հետո շնորհակալություն էր հայտնել հետևորդներին իրեն դիտողություն անելու համար և ուղղել սխալը, ապա տեղադրել բացօթյա բառի բացատրությունը։
Նշենք, որ Փաշինյանը գրառման միջոցով,հորդորել էր քաղաքացիներին նկարել և իրեն ուղարկել հանրային վայրերում ծխող պետական պաշտոնյաներին, իսկ օգտատերերից ոմանք դժգոհություն էին հայտնել նրա պահանջից, ասելով, որ մարդկանց սարքում է՝ «գործ տվող»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը վերջին ամիսներին տարբեր հանդիպումների միջոցով քարոզում է, թե՝ «2025 թվանաինի կրթվելը նորաձև է», թերևս Հակոբյանն իր քարոզը պետք է սկսի ամուսնուց։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը