Զինյալները գնդակոծում են Հալեպի արեւմտյան թաղամասերը
«Ջեբհաթ ան նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ կապված ավազակային խմբավորումները երկրորդ օրն անընդմեջ Հալեպում խախտում են զինադադարը: Ինչպես հաղորդել Է Al Watan թերթը, կրակը ռեակտիվ կայանքներով արձակվում է մեգապոլիսի արեւմտյան թաղամասերի վրա, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո: Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել Էզ Զախրայի շրջանից: Զինյալները փորձել են այնտեղ եկու անգամ գրոհել կառավարական զորքերի դիրքերի վրա, բայց հետ են մղվել: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրոսակախմբերի դեմ մարտեր են ընթանում Էլ Համամի շրջանում՝ Խանասիր եւ Աթրայա քաղաքների միջեւ: Զինծառայողները եւ աշխարհազորայիններն անցած օրն ազատագրել են Աբու Էլ Քուրուզ բնակավայրը եւ Ջեբել Էս Սուսի լեռնագագաթը՝ Խանասիրից հարավ - արեւելք ընկած շրջանում: Զորքերին հաջողվել է ոչնչացնել 15 ահաբեկիչների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
