«Սահմանադրական կարգը տապալող իշխանության ղեկավարի 27 տարվա չզագսավորված զուգընկեր» քաղաքական կատեգորիան

Երեք օր առաջ Աննա Հակոբյանը հրավերներ է ուղղարկել Հայաստանում գործող լրատվամիջոցների ղեկավարներին՝ մասնակցելու իր հետ փակ հանդիպման։ Հանդիպման ֆորմատը նույնն է, ինչ պոռնոաստղ, Արցախը Ադրբեջանի մաս համարելու քարոզչությամբ զբաղվող Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ հանդիպումը (Ռոմանի մասնակցությամբ պոռնոֆիլմը https://t.me/hayeliakumb/23819 և Աննա Հակոբյանի հետ հանդիպման կադրերը https://t.me/hayeliakumb/34413)։

Աննան անգամ հանդգնել է հրավիրել հայամետ լրատվամիջոցների, այդ թվում՝ ՀԱՅԵԼԻ մամուլի ակումբի խմբագիրներին։ Ինչու՞։ Այսպիսով Աննան փորձում է հումանիզացնել իր կերպարն ու քաղաքական հայտ ներկայացնել, որովհետև եթե հայամետ լրատվամիջոցները հանդիպեն նրան, դա կնշանակի որ 1․ Աննա Հակոբյանը հասարակությանը հետաքրքիր ու կարևոր գործունեությամբ զբաղվող, այսինքն հասարական գործիչ է, և 2․ ունի հիմք՝ քաղաքական հայտ ներկայացնելու ու միգուցե նաև դե ֆակտո վարչապետից դե յուրե վարչապետի պաշտոն ստանձնելու։

Սա իրոք անհրաժեշտ է Աննային, քանի որ անգամ նա է հասկանում, որ «Սահմանադրական կարգը տապալող իշխանության ղեկավարի 27 տարվա չզագսավորված զուգընկեր» քաղաքական կատեգորիան մեղմ ասած համոզիչ չէ, դա ավելի շուտ հեքիաթի կամ տուպիզմի ժանրից է։

Սահմանադրական կարգ տապալել, նշանակում է՝ տրորել, խախտել սահմանադարությունը, թքել սահմանադրության վրա, հանուն ինչ-որ բանի։ Ոմանք դա կարող են անել հանուն Ալիևի 5 միլիարդ դոլարի, ոմանք դա կարող են անել հանուն 400,000 դրամ աշխատավարձի, ոմանց կարող են համոզել, որ դա անելու նպատակը պրոգրեսիվ Հայաստան կառուցելն է։ Մարդիկ տարբեր են։

Որոշ իրավաբաններ պնդում են, որ սահմանադրական կարգի տապալման օրինակները շատ են։ Նրանցից մի քանիսը բերում են հետևյալ օրինակները․

1․ Մի ամբողջ երկրի պետական բյուջեի հաշվին ինչ-որ կնոջ բարեկեցություն ապահովելը
2․ Մի ամբողջ պետություն Ադրեջանի մաս ճանաչելն ու լուծարելը
3․ Տասնյակ գյուղեր թշնամուն հանձնելը
4․ Երկիրը արտաքին աշխարհին կապող 6 ճանապարհներից 4-ը հանձնելը
5․ Պատերազմ հրահրելը
6․ Պատերազմ պարտվելը
7․ Լակած վիճակում զուգարանի թղթի վրա բունկերից կապիտուլյացիա ստորագրելը
8․ Ինչ որ կնոջ պատերազմի ժամանակ պետական և ռազմական նշանակության գաղտնիքներ պարունակող բունկեր ուղարկելը
9․ Հայաստանի քաղաքացի հանդիսացող, բայց Արցախում ծնված մարդկանց հայկական անձնագիր չտալը
10․ Դաշնակցի հետ ռազմական համագործակցության ծրագիրը ճղելն ու դիմացը առանց հրթիռների 4 ինքնաթիռ գնելը
11․ Լրահամալրում կազմակերպելու փոխարեն գյուղերից մարդկանց ուղարկել Բայրաքթարների տակ պայթելու
12․ Հայոց ցեղասպանությունը ուրանալը
13․ Հայաստանի քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքում սպանող ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանին արտահանձնելը, և այլն․․․ և այլն․․․ և այլն

Մենք խորհրդակցեցինք այլ լրատվամիջոցների ղեկավարների, զոհված հերոսների ծնողների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային Ժողովների անդամների, Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների հետ․ մենք չենք պնդում, որ խոսում ենք վերոնշյալ խմբերի անունից, բայց տպավորություն է, որ միակ ընկալելի դիրքորոշումը հետևյալն է՝ «Սահմանադրական կարգը տապալող իշխանության ղեկավարի 27 տարվա չզագսավորված զուգընկեր» քաղաքական կատեգորիա գոյություն չունի։

ՀԱՅԵԼԻ մամուլի ակումբի և Աննա Հակոբյանի միջև առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ վերաազատագրված Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճում։

դիտվել է 1804 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am