Թրամփը ցանկանում է ընկերանալ Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է օրեր առաջ Twitter-ում իր կողմից արված գրառման մասին, որ հնարավոր է համարում ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ ընկերանալը: Այս մասին գրում է Life.ru-ն: «Կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է: Եթե նման բան լինի, դա շատ լավ կանդրադառնա ինչպես Հյուսիսային Կորեայի, այնպես էլ ամբողջ աշխահում տարբեր պետությունների համար»,- ասել է Թրամփը:
