Մոսկվայի հայերը Ջիգարխանյանին շքեղ բնակարան են նվիրել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ով երիտասարդ կնոջից հեռանալուց հետո մնացել էր առանց անշարժ գույքի, բնակարան է նվեր ստացել Մոսկվայի հայ գործարարներից։ Այն գտնվում է իր թատրոնից ոչ հեռու՝ Մոսկվայի հարավարևմտյան Վորոբյովի գորի տեղանքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտիստի կողմից գնված 3 բնակարանները ձևակերպված են նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով։
