1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո իշխանությունները փորձեցին կրկին ձեւավորել կառավարություն, սակայն իրենց ներկայացրած հնգամյա հայեցակարգերից եւ ծրագրերից շատերը անգամ չեն մեկնարկել։

 Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։

Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։

ՏԿԵ նախկին նախարար եւ այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում 2021 թվականին հայտարարել էր. «Այս տարի՝ 2020 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, ես այս ամբիոնից հնչեցրել եմ 1.5 տասնյակ ջրամբարների կառուցման մասին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջիկա 10-15 տարում փոքր ջրամբարների կառուցման ուղղությամբ: Այստեղ նույնիսկ ցանկն եմ հնչեցրել, որից 4-ը վերաբերել է Վայոց ձորի մարզին: Այդ ցանկի մեջ է Ելփինի ջրամբարը, ինչպես նաեւ Խնձորուտի, Խաչիկի Վերնաշենի ջրամբարները:

Այս ուղղությամբ առաջիկայում աշխատանքներ կտարվեն նախագծային-նախահաշվային փաստաթղթերի ձեւակերպման, եւ 10-ից 15 տարում դրանց ամբողջական կառուցման, խնդիրը լուծելու ուղղությամբ»։

 2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի եւ տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի բան պարզ դարձավ՝ Հայաստանում ջրամբար նախագծող մեկ ընկերություն կար։

Այս նախագիծը նոր չէ. 2019 թվականին Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամբարի կառուցման ծրագիր կա մշակված:

22-ը դարձավ 15. «Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խորանարդ մետրը: Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարեւան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,- ասել էր Միհրան Հովհաննիսյանը:

Նշված այս 22 ջրամբարի ընդհանուր ծավալը պետք է կազմեր 127 մլն խմ, իսկ ընդհանուր ծրագրի նախնական արժեքը հաշվարկվել էր 220 մլն դոլար։ Անգամ նախատեսվող գումարը հաշվարկված էր, սակայն ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա։

Իշխանության նպատակն է ջուրն ամբարել Հայաստանի ներսում, սակայն դրա համար չեն կառուցվում միլիոններ արժեցող ջրամբարներ եւ չեն վերանորոգվում ոռոգման ջրի ուղիները, ու արդյունքում Հայաստանն ունենում է ահռելի քանակի ջրային կորուստներ, որոնք թվային տվյալներով կներկայացնենք հաջորդիվ։

Փոխարենը տարեկան 1-2 ջրամբար կառուցելուն, որն ավելի հրատապ եւ կարեւոր է, Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մի բզկտված «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար հատկացնել 1,2 տրիլիոն գումար։
Սա երկրի կառավարմանը ոչ խելամիտ վերաբերվելու մասին է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am