Իրանում ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. օդաչուն մահացել է
Իրանի հարավային Ֆարս նահանգում զորավարժությունների ժամանակ ռազմաօդային ուժերի «Սու-22» կործանիչը վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է Fars News Agency-ը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:00-ին: Ինչպես նշվում է՝ օդաչուն մահացել է:
