«Գնացեք գրողի ծոցը». Ինչո՞ւ Լայմա Վայկուլեն կոպտեց լրագրողին (տեսանյութ)
Լատվիացի հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեին դուր չի եկել հարցազրույցի ընթացքում լրագրողի հնչեցրած հարցը: 61-ամյա երգչուհուն հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում «սեւ ցուցակին» եւ ինչպես է պատրաստվում Կիեւում կայանալիք իր համերգին: «Գիտե՞ք` ես հավատացյալ մարդ եմ եւ չգիտեմ էլ ինչպես մեկնաբանել, թե ինչպես կարելի է խոսել երաժշտության մասին եւ կապել դա «սեւ ցուցակների» հետ…»,-հայտարարել է երգչուհին: Լրագրողներից մեկն էլ փորձել է ճշտել, թե ինչու է երգչուհին որոշել հենց այդ քաղաքներում հանդես գալ համերգային ծրագրով, ինչին ի պատասխան Լայման ասել է. «Գնացեք գրողի ծոցը»:
